«Չգիտեմ` դանակը որտեղից վերցրեց, հոգեպես խանգարվել էր. սխալ տղամարդու հետ եմ շփվել». խաղատանը հայտնված պատանդը մանրամասներ է հայտնում. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չեմ ասում` ինքը սթափ էր դեպքի օրը, բայց ինքը սթափ չէր, որովհետեւ չէր գիտակցում` ինչ էր անում: Հոգեպես խանգարվել էր, սա է իմ բացատրությունը»,- Aravot.am-ին ասաց օրեր առաջ Էրեբունու խաղատներից մեկում պատանդ վերցված Մ. Թ-ն:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե իրեն պատանդ վերցրած ու ոստիկանների կողմից վնասազերծման արդյունքում մահացած Գոռ Հակոբյանի կյանքում «չար նպատակներով էր հայտնվել», որ ինքը քաղաքի գիշերային ակումբներից մեկում պարուհի է, տարիներ առաջ էլ դատվել է թմրամոլության համար, մեր զրուցակիցը արձագանքեց. «Ես անալիզներ եմ հանձնել ոստիկաններին, կարող եմ ապացուցել, որ ամբողջը սուտ են գրել:

4 տարի առաջ, այո’, դեպք եղել է իմ կյանքում, սխալ տղամարդու հետ եմ շփվել, որը օգտագործել է դրանից ու ինձ է տվել ի պահ, պահեմ, հետո իրեն տամ, դրա համար ձերբակալել են, բայց հետաքննությունը պարզել է, որ իմը չէ, ու ես չեմ օգտագործում, ու ինձ պայմանական ազատազրկման են ենթարկել:

Դա եղել է չորս տարի առաջ, դրանից հետո ես ընկեր եմ ունեցել, երեխա եմ ունեցել, ապրել եմ իմ կյանքով, թմրամիջոցների հետ կապ չեմ ունեցել, ու Գոռն էլ կապ չի ունեցել:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս