ՔԿՀ-ներում արտոնյալ կալանավորներ են փնտրում. ստուգումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստուգումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին  հայտնի դարձավ, որ Արմավիրի ՔԿՀ են գնացել ՀՀ ԱՆ ՔԿՎ անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը եւ ՔԿՎ ծառայությունում սոցիալական, հոգեբանական եւ իրավական բաժնի պետ Ռոման Ալավերդյանը:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ վարչության պաշտոնատար անձինք ստուգումներ են իրականացրել՝ հասկանալու համար, թե ինչու են որոշ դատապարտյալներ խցում մենակ մնում, մինչդեռ խուցը նախատեսված է համապատասխան թվով մարդկանց համար: Ստուգվել են առանձին խցում գտնվողների անձնական գործերը: Չի բացառվում, որ վարչությունը ահազանգ է ստացել, որ կալանավայրերում արտոնյալներ կան, որ խցերում մենակ են մնում, մինչդեռ այլ խցեր ծանրաբեռնված են, ինչն էլ պատճառ է դարձել ստուգումների:




Լրահոս