ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարոն Մարգարյանի նախընտրական ասֆալտի ֆենոմենը. կարճ ժամանակում` անծայրածիր հարստություն կուտակելու մեծ հնարավորություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշո՞ւմ եք` ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ մայրաքաղաքի փողոցներում աշխատանքային ինչպիսի եռուզեռ էր. չնայած հորդառատ անձրեւներին՝ քաղաքապետարանն ասֆալտապատման ու փոսալցման ակտիվ աշխատանքներ էր իրականացնում՝ այդպես փորձելով ապահովել ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի նախընտրական շոուն:

Ընդ որում, այդ աշխատանքներն իրականացվում էին օր ու գիշեր անդադար, առանց ժամային սահմանափակումների: Քաղաքապետարանն ուշադրություն չէր դարձնում նաեւ մայրաքաղաքի բնակիչների բողոքներին, թե շինտեխնիկայի աղմուկը խանգարում է մարդկանց գիշերային հանգիստը: Քաղաքապետարանն ուշադրություն չէր դարձնում նաեւ այն մտահոգություններին, թե անձրեւի տակ «փռված» ասֆալտը երկար չի դիմանա, շատ արագ կքայքայվի, եւ, ընդհանրապես, եղանակային նման պայմաններում ասֆալտապատում իրականացնելը նույնն է, թե գումարները գցես ջուրը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս