Երկար չեմ աշխատում ակումբներում, սակայն թիմերին նախապատրաստում եմ հաջողության. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն կարճաժամկետ մարզիչ է համարում՝ հաշվի առնելով այն, որ նա երկար չի մնում ակումբներում:

«Եթե մարդիկ այդպես են ասում, քանի որ ակումբից ակումբ եմ տեղափոխվում, նրանք ճիշտ են, սակայն չեմ կարծում, որ կարճաժամկետ մարզիչ եմ: Ակումբին նախապատրաստում եմ հաջողության, որպեսզի հեռանալուս դեպքում նոր մարզիչը գա թոփ ակումբ:

Դա կարճաժամկետ չէ, եթե նույնիսկ հեռանաք: Եթե թիմում եք աշխատում մեկ կամ երկու տարի և թողնում եք հաջողակ թիմ, ապա դա կարճաժամկետ չէ: Կարող եք աշխատել 10 կամ 20 տարի, սակայն երբ հեռանաք, ակումբը պատրաստ կլինի տապալվելու»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «The Times»-ը:




Լրահոս