Սիրիական բանակը «ջախջախիչ հաջողությունների» Է հասել ԻՊ-ի դեմ պայքարում

Սիրիական բանակը «ջախջախիչ հաջողությունների» Է հասել ԻՊ-ի դեմ պայքարում

Սիրիական զորքերը երկրի կենտրոնում եւ արեւելքում «ջախջախիչ պարտության» են մատնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սեպտեմբերի 6-ին այս մասին հայտարարել Է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Նա ճշտել Է, որ զինյալները դուրս են շպրտվել 59 բնակավայրերից:

Նա կառավարական բանակի ամենախոշոր հաղթանակներից մեկն Է համարել ճակատամարտը Դեր Զոր քաղաքի մերձակայքում: «Շահած Է ահաբեկչական խմբավորումների դեմ մարտը Դեր Զոր քաղաքի շրջանում, որն իր կարեւորությամբ եւ մասշտաբով գերազանցում Է բոլոր նախընթաց հաղթանակները: Սիրիայի ժողովուրդը դրան սպասում Էր ավելի քան երեք տարի»,- նշել Է Ռուդսկին: Ինչպես ճշտել Է գեներալ-գնդապետը, քաղաքի վրա հարձակումը զարգանում Է հարավից՝ Եփրատ գետի երկայնքով: