Խոշոր ու ողբերգական ավտովթար Վրաստանում. Mercedes-ը մխրճվել է հայկական համարանիշներով մարդատար ավտոբուսի մեջ, կան զոհեր և վիրավորներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ «Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն»։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս