ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերանայում չի նախատեսվում. նախագահականի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հայաստանը չմասնակցեց Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի «Agile spirit 2017» զորավարժություններին: ՀՀ ՊՆ-ն արդեն հայտարարել է, թե զորավարժություններին մասնակցելու համաձայնություն երբեք չի ներկայացրել: ArmLur.am-ը նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը եւ հետաքրքրվեց` արդյո՞ք այսքանից հետո հնարավոր է նաեւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերանայում.

«Վրաստանում ՆԱՏՕ-ի «Agile spirit 2017» զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցի առնչությամբ ՀՀ ՊՆ-ն տարածել է համապատասխան հայտարարություն: Իսկ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերանայում չի նախատեսվում»,- ArmLur.am-ին ասված է Վ. Հակոբյանի ներկայացրած պատասխանում:




Լրահոս