Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրացու և ՀՀ քաղաքացու հետ ամուսնության գրանցման համար

Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրացու և ՀՀ քաղաքացու հետ ամուսնության գրանցման համար

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրացու եւ ՀՀ քաղաքացու հետ ամուսնության գրանցման համար:

Իսկուհի Ղազարյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը.
– ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
-ամուսնության բացակայության մասին տեղեկանք՝ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով, հաստատմամբ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ):
-նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ՝ մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական, տեղեկանք եւ այլն).
-անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում ամուսնությունների թիվը նվազել է, փոխարենն ավելացել է ամուսնալուծությունների թիվը: 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 7234 դեպք, իսկ 2016 թվականին՝ 7739 դեպք: Նշենք, որ ամուսնալուծության ավելի հաճախ դեպքերը գրանցվել են Լոռու մարզում: