Բյուրականի անտառների հրդեհները հանգցնելու համար կամավորներ են պետք. բնակիչներն ահազանգում են և օգնություն խնդրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 4 օր է, ինչ Բյուրականի անտառը վառվում և վառվում է, իսկ հրդեհն այդպես էլ չի դադարում: ԱԻՆ գրեթե ամեն օր հաղորդագրություն է տարածում ` նշելով, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Սակայն իրականում Բյուրականում անելանելի վիճակ է, և կրակը չեն կարողանում հանգցնել:

ArmLur.am-ին ահազանգած բյուրականցիներն նշում են, որ կամավոր խմբեր գնան այնտեղ, քանի որ իրենց անտառները վառվում են:

«ԱԻՆՀայաստան-ի աշխատակազմը և մեքենաները կանգնած են փողոցում, ոմանք հանգստանում են քնելով մեքենաների տակ… և սպասում են, թե երբ է կրակը մոտենալու ասֆալտին՝ «օպերատիվ հանգցնելու» համար: Արդեն այրվել է 500հա և ավելի տարածք՝ եղևնու և կաղնու անտառ: Մնաց մի քանի հեկտար, մի 2 օր էլ, որ դիմանաք անտառը ամբողջությամբ կմոխրանա»,-վրդովված ներկայացրեց քաղաքացին:




Լրահոս