Աճուրդի է հանվել Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ ավտոմեքենան. մեկնարկային գինը` 17 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 7-ի նիստում որոշեց թույլատրել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերջինիս ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թվական), օտարել դասական աճուրդով: Տրանսպորտային միջոցը զրահապատ է:

Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ:

Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:

Նշենք, որև ավտոմեքենան սպասարկել է Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրա նախագահության ժամանակ:




Լրահոս