Հայ գործարար Արամ Պետրոսյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը հինգշաբթի 12 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Արամ Պետրոսյանին, որն անցած տարի պատանդներ է վերցրել Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Դատարանը Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ 206-րդ հոդվածի 2-րդ մասով («Որպես զենք կիրառվող առարկայի օգտագործմամբ 2 եւ ավելի անձանց պատանդ վերցնելը») եւ 205-րդ հոդվածի 1-ին մասով («Ահաբեկչություն») եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, այսինքն՝ 2016 թվականի օգոստոսի 24-ից հաշված: Տուժողի 50 հազար ռուբլու քաղաքացիական հայցը ամբողջությամբ բավարարել»,- դատավճիռը հրապարակել է դատավորը:

Բացի այդ, դատարանը Պետրոսյանին նշանակել է մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում. պատիժը կրելուց հետո նա առանց մասնագիտացած պետական մարմնի թույլտվության չի կարողանա դուրս գալ Մոսկվայի շրջանի սահմաններից և փոխել բնակության վայրը:




Լրահոս