ՖՈՏՈ. Կերակրի սոդայի կիրառուման տարբերակներ, որոնց մասին քչերը գիտեն

ՖՈՏՈ. Կերակրի սոդայի կիրառուման տարբերակներ, որոնց մասին քչերը գիտեն

Գուշակեք հանելուկը. գնել եք 10 տարի առաջ, սակայն մինչ այժմ չի վերջացել: Իհարկե, խոսքը սոդայի մասին է: Այն կարող է մնալ պահարանում և ընդհանրապես չօգտագործվել, սակայն իզուր: Adme.ru-ն ներկայացնում է սոդայի կիրառման տարբերակներ, որոնց մասին քչերը գիտեն:

Բնական դեզոդարանտ

Եթե որևէ պատճառով չեք կարողանում օգտագործել խանութից գնված դեզոդորանտ՝ քրտինքի դեմ պայքարի համար, ապա առանձին տարայի մեջ ջրով բացեք սոդան և այն քսեք թևատակերին: Դա կարող եք օգտագործել նաև ոտքերի հոտի դեպքում:

Պայքար մոծակի դեմ

Մոծակների կծելուց հետո սոդան կօգնի արագորեն հեռացնել տհաճ զգացողությունները:

Բնական սկրաբ

Բաղադրատոմս

1. Սև կետերի համար. 1 թեյի գդալ սոդա, 0.5 թեյի գդալ մեղր, կարող եք ավելացնել մի փոքր ձեթ: Խառնեք, պահեք խնդրահարույց հատվածներին 5 րոպե, ապա մերսել և լվանալ:

Բաղադրատոմս 2.

Կնճիռների դեմ: Խառնեք 2 թեյի գդալ սոդա և 1 թեյի գդալ կոկոսի յուղ: 5-7 րոպե մանրակրկիտ մերսեք դեմքը, լվացեք տաք ջրով: Կրկնեք շաբաթական 1-2 անգամ:

Մազերի աճի համար

Խառնեք 9 բաժակ ջուր և 3 ճաշի գդալ սոդա, քսեք մազերի արմատներին և մերսեք: Այնուհետև քսեք ջրից և խնձորի քացախից պատրաստված խառնուրդ, կրկին մերսեք և լվացեք: Այսպիսի խառնուրդը վարսերին փայլ կհաղորդի:

Ցելյուլիտի դեմ

 

Այս խառնուրդի պարբերաբար օգտագործումը կօգնի պայքարել ցելյուլիտի դեմ: խառնեք 3 ճաշի գդալ սոդա, կիտրոնի հյութ և պարբերաբար մերսեք պրոբլեմատիկ հատվածները:

Բերանի տհաճ հոտի դեմ

Խառնեք 2 թեյի գդալ կերակրի սոդա, լայմի հյութ, ավելացրեք կես բաժակ ջուր և ողողեք բերանը, եթե տհաճ հոտ եք զգում:

Այտուցների և տհաճ հոտի դեմ

Սոդայով լոգանքները կօգնեն պայքարել կոշտուկների և ձեռքերի տհաճ հոտի դեմ:

Զարդերի փայլի համար

Խառնեք 3 թեյի գդալ կերակրի սոդան 1 թեյի գդալ ջրի հետ և մաքրեք ձեր զարդերը ատամի խոզանակով, իսկ հետո լվացեք սառը ջրով: