Կաթնամթերքների արտադրության ծավալները կտրուկ նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում կտրուկ նվազել են կաթնամթերքների արտադրության ծավալները: Ըստ ԱՎԾ-ի` պանրի արտադրությունը պակասել է 16.6 տոկոսով. նախորդ տարվա 13.1 հազար տոննայի փոխարեն արտադրվել է 11 հազար տոննա պանիր:

Նվազել է մածունի արտադրությունը` 1.6 տոկոսով. 2016-ի առաջին յոթ ամիսներին արտադրվել էր 3 հազար 557 տոննա մածուն, այս տարի` 3 հազար 501 տոննա:

20.1 տոկոսով նվազել է թթվասերի արտադրությունը. 2016թ. 3.5 հազար տոննայի փոխարեն արտադրվել է 2.8 հազար տոննա: Իսկ կաթնաշոռի արտադրությունը պակասել է 8.2 տոկոսով.2016թ,. 549 տոննայի փոխարեն արտադրվել է 504 տոննա:

Եւ վերջապես, այս ընթացքում աճել է միայն կաթի արտադրության ծավալները, այն էլ` շատ քիչ, ընդամենը 0.5 տոկոսով. արտադրվել է 318 տոննա կաթ:




Լրահոս