ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բյուրականում բռնկված հրդեհը բնակիչները իրենց ուժերով են փորձել մարել, ավելի ուշ ժամանած ԱԻՆ մեքենաները չեն մոտեցել օջախներին. պատմում են ականատեսները

Սեպտեմբերի 3-ին Բյուրականի շրջակա անտառներում հրդեհ էր բռնկվել: Երեկ ArmLur.am-ի նկարահանող խումբը եղավ հրդեհված անտառներում: Պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ այրվել է 80-ից 100 հեկտար տարածք, մինչդեռ Բյուրականի բնակիչները պնդում են` խոսքը մոտ 500 հեկտար այրված անտառի մասին է:

Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ հրդեհի բռնկման ամենասկզբում սեփական ուժերով են մարել այն, մինչ ԱԻՆ-ը դեպքի վայր է ժամանել: Սակայն ժամանումից հետո խնդիր է առաջացել. մեքենաները չեն մոտեցել հրդեհի օջախներին:

ArmLur.am-ը մեկտեղել է քաղաքացիների դժգոհությունները:

Լուսինե Առաքելյան, Հովսեփ Հովսեփյան
Բյուրական