ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծառուկյան» դաշինքի «դավաճանները» կհայտնվեն Հակոբ Հակոբյանի մուլտֆիլմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մուլտֆիլմեր է նկարում ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության այն պատգամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից:

ArmLur.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորը նշեց, որ նպատակն է ծաղրանկարների միջոցով ծրագրից շեղված պատգամավորներին կհիշեցնել, որ պետք չէ սեփական ծրագրերից շեղվել:

«Այդ ծաղրանկարներով կփորձենք կարգի հրավիրել այդ մարդկանց և հասարակության ուշադրությունը բերենք այդ անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս