ԱԻՆ-ը զգուշացնում է` վերջ խորովածին. խաշի սեզոնը սկսվել է

ԱԻՆ-ը զգուշացնում է` վերջ խորովածին. խաշի սեզոնը սկսվել է

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ կամ այլ կերպ ասած՝ դադարեցրեք խորովածով բացօթյա խնջույքները, խաշի սեզոնը սկսվել է…», – հորդորում է ԱԻ նախարարությունը համացանցի իր պաշտոնական էջում: