ՖՈՏՈ. Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը. խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը

ՖՈՏՈ. Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը. խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում կասեցրել է հաց արտադրող եւս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը:

Պետական վերահսկողության շրջանակներում Ա/Ձ Արմեն Էլազյանի (Երեւան), Ա/Ձ Ալվարդ Բախշյանի (Արմավիր), Ա/Ձ Պավլիկ Մանուկյանի (Արմավիր), Ա/Ձ Նվեր Շահինյանի (Երեւան), Ա/Ձ Հայկ Տեր-Խաչատրյանի (Արմավիր), Ա/Ձ Շուշան Ավետիսյանի (Վայոց Ձոր) եւ Ա/Ձ Սուսաննա Հարությունյանի (Արմավիր) արտադրամասերում արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ՝ համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, նաեւ որոշ արտադրողներ հացը վաճառել են առանց տեղեկատվական թերթիկների: Գրանցվել են պարտադիր եւ պարբերական բժշկական զննության կարգի խախտման դեպքեր:

Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի եւ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն կթույլատրվի նրանց վերսկսել գործունեությունը:

Ա/Ձ Հայկ Տեր-Խաչատրյան

20170816_120001 20170816_120023 20170817_095055 20170817_095055 20170817_095055

Ա/Ձ Պավլիկ Մանուկյան

IMG_4649 IMG_4651 20170819_130503 20170819_130503 20170819_130503

Ա/Ձ Արմեն Էլազյան

IMG_4655 IMG_4657 20170819_130448 20170819_130448

Ա/Ձ Շուշան Ավետիսյան

IMG_4655 IMG_4657 20170819_130448 20170819_130448

Ա/Ձ Սուսաննա Հարությունյան

IMG_4655 IMG_4657 20170819_130448 20170819_130448

Ա/Ձ Ալվարդ Բախշյան

Picture 449 Picture 451 20170819_130407