Հարց քաղաքացիներից` ո՞ր օբյեկտները չեն կարող լիցենզավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք՝ ո՞ր օբյեկտները չեն կարող լիցենզավորվել։
Հարություն Գեւորգյան (45 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ ՀՀ լիցենզավորման մասին օրենքով սահմանվել եւ լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել են մի շարք օբյեկտների նկատմամբ լիցենզավորված կազմակերպությունների կողմից շինարարությունն իրականացնելու պահանջը, որոնց նկատմամբ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն: Այդ օբյեկտներն են` բնակավայրերում կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները եւ 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունները եւ 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները:

Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները, պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի եւ տնտեսական հսկիչի ներգրավման:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ի դեպ, լիցենզավորող մարմինները պարտավոր են պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առեւտրային եւ օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:




Լրահոս