ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաստաբանների պալատում նախագահի ընտրություններ են. ինչպես է իր շանսերը գնահատում Արա Զոհրաբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբանների պալատում այսօր ընտրություններ են: Ընտրության իրավունք ունեցող ավելի քան 1800 փաստաբան պետք է ընտրի պալատի նախագահին: Նշենք, որ միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է:

Լրագրողների հետ զրույցում վերջինս նշեց, թե իր համար ավելի լավ կլիներ, եթե բացի իրենից նախագահի ընտրություններում այլ թեկնածուներ էլ լինեին: «Ես մեծամտական կարծիք չեմ ներկայացնի, որ չհամարձակվեցին ինձ հետ թեկնածություն դնելու: Կարծում եմ՝ լավ կլիներ, որ այն գործընկերները, որոնք գտնում էին, որ ես բացասական գործունեություն եմ ծավալում, իրենց թեկնածուին ներկայացնեին», -նշեց նա ՝ չշտապելով խոսել իր շանսերի մասին:

Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս