ԱԱ. Ազատ ոճի պատանի չորս ըմբիշները դուրս մնացին մեդալի համար պայքարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկել են ազատոճայինները։ 50-58-69-85 կգ քաշային կարգերում մեր ըմբիշներն անհաջող են հանդես եկել։

Գենիկ Ասատրյանը (50 կգ) որակավորման փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ակբար Կուրբանովին։ Սերոբ Սերոբյանը (58 կգ) նույնպես պարտվել է իր առաջին գոտեմարտում՝ որակավորման փուլում զիջելով ղրղզ Տալգատ Տինչտինբեկովին։

Դավիթ Գեւորգյանը (69 կգ) 1/8 եզրափակչում փայլուն հաղթանակ է տարել վրացի Բագրատի Գագնիձեի նկատմամբ, սակայն, քառորդ եզրափակչում տանուլ է տվել իրանցի Մոհամադ Նոխոդիլարիմիին եւ դուրս մնացել հետագա պայքարից։ Կամո Հակոբջանյանը (85 կգ) որակավորման փուլում առավելության է հասել հույն Ստիլիանոս Ստամատիսի նկատմամբ, բայց հաջորդ գոտեմարտում պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդեպ Մանին։

Այսօր գորգ կմտնի Հայաստանի եւս հինգ ներկայացուցիչ։




Լրահոս