Դատավորի կինը նրանից հարուստ է. որքան է կազմում Կրակեմ Հրաչի որդու ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, մեծ ունեցվածք է կուտակել: 35-ամյա դատավորի դրամական միջոցները պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ կազմել են 180 հազար դոլար եւ 12 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 682 հազար դրամ: Բացի այս՝ դատավորն ունի 2 հատ բնակարան, անհատական բնակելի երկու հատ տուն, երկու հատ ավտոտնակ եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:

Նույնքան հետաքրքրական է դատավորի տիկնոջ հայտարարագիրը, ըստ որի` նա ամուսնուց հարուստ է: Ռուզաննա Մանթաշյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 410 հազար դոլար եւ 15 մլն դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Դավիթ Հարությունյանը պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (հայտնի է Կրակեմ Հրաչ անունով) որդին է:




Լրահոս