Քննարկվել են Արցախում գիտության զարգացմանը և տվյալ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության զարգացմանը եւ տվյալ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Արցախի համապատասխան կառույցների միջեւ փոխգործակցությունը՝ այն արժեւորելով մեր հանրապետությունում գիտության հետեւողական զարգացման տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս