Քանի վթար է տեղի ունեցել հանրապետությունում մեկ օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13.30-ին, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 11-րդ փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ևընկել հարակից ձորակը:

Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17.30-ին, Բագրատունյաց պողոտայում միմյանց են բախվել «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22.30-ին, Գ.Նժդեհի հրապարակում միմյանց են բախվել «Ֆոլկսվագեն» և 2 «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով եկրորդ «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 07.50-ին, Թբիլիսյան խճուղու և Թբիլիսյան խճուղու նրբանցքի խաչմերուկում միմյանց են բախվել 2 «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ներից մեկի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14.00-ին ոստիկանության Էրեբունու բաժնից Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ողնաշարի վնասվածք, ողի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել մի կին:
Մեկնած օպերետիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող ավտոբուսների կայանատեղիում «ՎԱԶ-21120» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջը, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 18.20-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմքենայի վարորդը Դալարիկ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ի հատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ <<կրծքավանդակի սալջարդ>> ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որը հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է Եղվարդ-Զովունի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակացու փողոցի թիվ 64 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս