Մերկելի ընդդիմադիրները նրա վրա լոլիկներ են նետե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր, Քրսիտոնեա- դեմոկրատական/ Քրիստոնեա- սոցիալական դաշինքի ղեկավար Անգելա Մերկելին վրա նախընտրական միջոցառումների շրջանակում մեկ շաբաթում արդեն երկու անգամ լոլիկներ են նետել:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մերկելի՝ Մակլենբուրգ կատարած այցի ժամանակ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցները սեպտեմբերի 8-ին սուլել են և լոլիկներ նետել կանցլերի վրա՝ բղավելով. «Հեռացի՛ր»:

Գերմանական Bild-ը գրում է, որ նմանօրինակ դեպք է պատահել նաև սեպտեմբերի 5-ին Հայդելբերգում: Անհայտ անձինք կարմիր պիջակ հագած Մերկելի վրա երկու լոլիկ են նետել: Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին:




Լրահոս