Արա Զոհրաբյանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

09.09.2017թ. տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց՝

• ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն.
• ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության (1.5 կետի) փոփոխության հաստատում:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 09.09.2017թ. թիվ Ն-1 որոշման՝ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել փաստաբան Արա Գագիկի Զոհրաբյանը՝ քվեաթերթիկներ ստացած ընդհանուրը 1087 (մեկ հազար ութսունյոթ) փաստաբանների 1002 (մեկ հազար երկու) «Կողմ» ձայներով (92.1%):




Լրահոս