Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 36–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած եւ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Տաշիր-Գոգավան հատվածի 1-ին կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի 34 LZ 685 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ֆ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւոր՝ 1996 թ. ծնված Ն. Ա.-ը հոսպիտալացվել է Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ Ա. Ֆ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս