Ինը մասնակից և ոչ մի մեդալ աշխարհի առաջնությունում

Ինը մասնակից և ոչ մի մեդալ աշխարհի առաջնությունում

Աթենքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի բոլոր ինն ըմբիշներն էլ ձախողվեցին:

Այսօր պայքարի մեջ մտած Առաքել Մովսեսյանը (46 կգ քաշային կարգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Գեորգի Ներսիսյանը (63 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (100 կգ) տարբեր փուլերում պարտություն կրեցին ու անմասն մնացին մեդալներից:

Պատանիների Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է ձեռնունայն: