ՖՈՏՈ. Արարատ համայնքի ղեկավարը 5 կին և 8 երեխա ունի՞. տարօրինակ հայտարարագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերն ուսումնասիրելիս ոչ միայն ահռելի ունեցվածք ունեցող պաշտոնյաներ կարող ես հայտնաբերել, այլ նաև զվարճալի հայտարարագրեր տեսնել:

Դրանցից մեկն էլ հայտնաբերեցինք մենք՝ ուսումնասիրելով Արարատ համայնքի ղեկավարի հայտարարագրի համար նախատեսված էջը: Դատելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջից, Արարատ համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը 5 կին ունի և 8 երեխա։ Բայց իրականում Հայկ Հայկյանն ունի մեկ կին և երկու երեխա։

Մինչդեռ օրեր առաջ Հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը մեծ ոգևորությամբ էր Սերժ Սարգսյանին ներկայացնում կատարված փոփոխությունները։ Բայց ինչպես երևում է` որոշ հարցեր կիսատ են արվել։




Լրահոս