ՖՈՏՈ. Ինչ է կատարվում Կառավարության շենքի առջև

ՖՈՏՈ. Ինչ է կատարվում Կառավարության շենքի առջև

Այսօր կառավարության մուտքի մոտ հավաքվել էին Փյունիկ դպրոցի աշակերտները և ծնողները։ Նրանք բողոքում են այն փաստից, որ իրենց դպրոցն ուզում են միավորել հարակից Արտավազդ գյուղի դպրոցի հետ։

Ծնողներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ հարակից գյուղի դպրոցը բարեկարգ չէ, իրենց երեխաներն այդ դպրոց չեն հաճախի։ Կառավարության աշխատակիցը նշեց, որ դպրոցների միավորման որոշումը կասեցվել է, կվերանայվի վեց ամիս անց։ Ի դեպ, ծնողների շրջանում խոսակցություն էր շրջանառվում, որ Փյունիկ գյուղի դպրոցի շենքը վաճառվում է։