Պուտինը Հայաստանում ՌԴ դեսպանին պարգեւատրել է Պատվո շքանշանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում, Լեհաստանում, Սիրիայում եւ Հունաստանում ՌԴ դեսպաններին պարգեւատրել Է Պատվո շքանշանով: Այդ մասին ասված Է պետության ղեկավարի հրամանագրի տեքստում, որը սեպտեմբերի 11-ին զետեղվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար Պատվո շքանշանով պարգեւատրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին` Իվան Կիրիլի Վոլինկինին»,- նշվում Է փաստաթղթում:




Լրահոս