Զոյա Բարսեղյանը` կառավարության տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար

Զոյա Բարսեղյանը` կառավարության տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը:

Զոյա Բարսեղյանը բազային կրթությամբ լրագրող է։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1998 թվականից՝ աշխատելով «Նորաթերթ» օրաթերթում։ 2000-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն-գլխավոր խմբագիր։

2010-2014 թվականներին եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, 2014-2016 թվականներին ղեկավարել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Հանրային կապերի բաժինը։

2011-2013 թվականներին «Հանրային կապեր» է դասավանդել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Վերջին շրջանում որպես հանրային կապերի հարցերով խորհրդատու ներգրավված է եղել միջազգային նախագծերում։

Զոյա Բարսեղյանն ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում։ Ներկայում սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում: