Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կամփոփվի «Ամառային քանդակների պարտեզ» ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի աջակցությամբ 2017 թվականի հուլիսից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվում է «Ամառային քանդակների պարտեզ» կրթական ծրագիրը՝ հիմնված Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա: Ծրագրի շրջանակներում այս տարվա վերջին միջոցառումը տեղի կունենա այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին:

Յուրաքանչյուր շաբաթ օր ընտանիքները մասնակցում են ինտերակտիվ շրջայցի, բացահայտում Գաֆէսճեան քանդակների պարտեզում ներկայացված արվեստագետների աշխատանքներին և նրանց ստեղծած կենդանակերպ քանդակները, ծանոթանում օգտագործված նյութերին և կատարման տեխնիկային, որից հետո Կենտրոնի Ստեղծագործական սրահում մասնակիցները տրամադրված նյութերով ստեղծում են իրենց կենդանակերպ քանդակները: Ծրագրի ավարտին մասնակից ընտանիքները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով:

«Ծրագրի նպատակն է ստեղծել ամուր և շարունակական հարաբերություններ ընտանիքների հետ, թանգարանային ուրախ և ստեղծագործ միջավայրում նորովի ներկայացնել Գաֆէսճեան քանդակների պարտեզում ցուցադրված արվեստանմուշներն երեխաներին և նրանց ծնողներին: Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության և աջակցության համար»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Առաջադեմ կրթությունը ենթադրում է նորարար մեթոդներ: Սեփական ձեռքով քանդակների ստեղծումը ու վարպետների գործերին մոտիկից ծանոթությունը միանշանակ խորը և ամուր գիտելիքներ կտա երեխաներին: Վստահ ենք, որ արվեստի հետ շփումն ու ընտանիքի անդամների հետ հետաքրքիր ժամանցը մեր երեխաների կյանքը կդարձնեն ավելի լավը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծրագիրը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների համար: Ծրագրի հովանավորն է Beeline-ը Հայաստանում: 2017 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել 8 ծրագիր, որին մասնակցել է 45 ընտանիք:

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։




Լրահոս