Սպառողական շուկայում թանկացումներ են. էժանացել են միայն հագուստն ու կոշիկը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է, դա վաղուց հայտնի փաստ է: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Իսկ մեր քաղաքացիների զգալի մասը ստիպված է լինում ապրանք ընտրելիս ոչ թե նայել որակին, այլ գնին ու ընտրել ավելի մատչելին:

Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ: Ըստ այդմ, թանկացել են սննդամթերքն ու ալկոհոլային խմիչքը` 3.9 տոկոսով: Գնաճից չի խուսափել նաեւ ծխախոտի շուկան, որտեղ արձանագրվել է 2.8 տոկոսի թանկացում: Փոխարենը էժանացել են հագուստն ու կոշիկը` 3 տոկոսով: Մրգի շուկայում այս օգոստոսին եւս թանկացում է արձանագրվել: Մրգի գներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 11 տոկոսով են բարձրացել, ինչին նպաստել է սեզոնը: Չէ՞ որ այս շրջանում մարդիկ ավելի շատ նախընտրում են մրգեր ուտել»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս