Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը: Մակրոնի հրամանագիրը տեղադրված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում:

Լաքոտը կփոխարինի արդեն նախկին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

45-ամյա նորանշանակ դեսպանը մինչ այս զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը: