Դժգոհ եմ ամբողջ թիմից. Արշակ Հայրապետյան

Դժգոհ եմ ամբողջ թիմից. Արշակ Հայրապետյան

«Մեր տղաները պարտվեցին այն ըմբիշներին, որոնց հաղթել էին Եվրոպայի առաջնությունում»,- ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը: Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների անհաջող մրցելույթների մասին.

«Տղաները ֆիզիկապես պատրաստ էին աշխարհի առաջնությանը: Սակայն, ցավոք, նրանք չկարողացան մեդալների համար պայքարել: Հիմնական սպասելիքները Եվրոպայի առաջնության մրցանակակիրներից էին: Մեր ըմբիշներն իրենց հնարավորություններից ավելի վատ գոտեմարտեցին, որի համար շատ դժգոհ եմ:

Ընդհանուր թիմից եւ անհատապես մարզիկներից գոհ լինել չեմ կարող, քանի որ լավ արդյունք չունենք: Այս առաջնությանը հիմնականում գերտերություններն էին իշխում»,- ասաց Արշակ Հայրապետյանը:

Մարզիչը նշեց, որ մինչեւ տարեվերջ նախատեսում են մի քանի միջազգային մրցաշարի մասնակցել: