ՖՈՏՈ. «Ամուսնացածների լիգա». նոր սիթքոմ

ՖՈՏՈ. «Ամուսնացածների լիգա». նոր սիթքոմ

Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում կմեկնարկի նոր սիթքոմ, որը կկրի «Ամուսնացածների լիգա» խորագիրը: Սիթքոմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Անի Պետրոսյանը, Ջեմմա Ադամյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սերժոն, Տիգրան Գյուլումյանը եւ այլ դերասաններ:

Սիթքոմը կպատմի երեք ամուսնացած զույգերի առօրյայի եւ խնդիրների մասին: Հերոսները շատ տարբեր են, սակայն նրանց միավորում է ամուսնական կարգավիճակը:

Ֆիլմաշարի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստ՝ Աշոտ Աբրահամյան, պրոդյուսերներ՝ Արման Միտոյանեւ Սերժ Նալբանդյան:

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: