Այսօր Ծրագրավորողի օրն է

Այսօր Ծրագրավորողի օրն է

Սեպտեմբերի 13-ին աշխարհում նշվում է Ծրագրավորողի տոնը: Այն նշվում է տարվա 256-րդ օրը: 256-ն ընտրվել է այն պատճառով, որ դա ամբողջ թվերի այն քանակությունն է, որը կարելի է արտահայտել մեկ ութերորդ բայթի միջոցով:

Ինչպես նաև դա 2 թվի ամենամեծ աստիճանն է, որը փոքր է տարվա օրերի քանակից` 365-ից:

Մենք ամեն օր օգտվում ենք ծրագրավորողների աշխատանքի արդյունքներից: Հեռուստացույց ենք դիտում, ռադիո ենք լսում, հեռախոսով ենք խոսում:

Ծրագրավորումը մեկն է այն մասնագիտություններից, որն այդքան մեծ տեղ ունի մեր առօրյայում: