Սերժ Սարգսյանի և Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները սերտացել են. վերջինս նոր պաշտոն կստանա. «Ժամանակ»

Սերժ Սարգսյանի և Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները սերտացել են. վերջինս նոր պաշտոն կստանա. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում չափազանց սերտացել են Սերժ Սարգսյանի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շփումները: 2017թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Խաչատրյան ընտանիքի կողմից հայրենի Եղվարդում կառուցված եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա գտնվեց Սերժ Սարգսյանը:

Գագիկ Խաչատրյանն ու որդիները պարբերաբար այցելում են Արցախ՝ առաջնագծում շարունակելով բազմամիլիարդ ներդրումների ծրագրերը: Առաջիկայում չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը նշանակվի ՀՀ նախագահի խորհրդական՝ տնտեսական հարցերով: 2018-ին Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում ամենևին չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը վերադառնա գործադիր՝ ստանձնելով նոր Սահմանադրությամբ վերապահված երեք փոխվարչապետերից մեկի պաշտոնը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում