Անահիտ Բախշյանին «Անո»-ով դիմած ավագանու անդամ Ծիտը խոշոր գործի շրջանակներում հետախուզվում էր. նա կրե՞լ է իր պատիժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2006 թվականին միանգամից 12 պաշտոնյա էր ձերբակալվել. կեղծ անդորրագրերի հիման վրա անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման դեպքերի փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պաշտոնյաները քաղաքացիներից ստացված գումարներից գրպանել են 1,5 մլրդ դրամ:

Խարդախ պաշտոնյաների ցանցը, որում ընդգրկված են եղել կադաստրի տարածքային ստորաբաժանումների ընդհուպ պետեր, գլխավոր մասնագետներ եւ ուղղակի սովորական աշխատակիցներ, 2005 թվականին եկել են համաձայնության անդորրագրեր կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության վերաբերյալ:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ կալանավորվածների թվում էին Կադաստրի Դավիթաշենի տարածքային ստորաբաժանման գրանցման ենթաբաժնի պետ Ռ. Եղիազարյանը, Էրեբունու տարածքային ստորաբաժանման հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Սարգսյանը, Էներգետիկայի նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Ա. Խաչատրյանը, Շենգավիթի գրանցման բաժնի պետ Հ. Դավթյանը, Զեյթունի ստորաբաժանման նախկին ղեկավար Ս. Բաղդասարյանը, «Հայփոստ» ՓԲԸ սպասարկման կետի օպերատոր Հ. Ղամբարյանը, որը սպասարկել է Զեյթունի կադաստրը, նույն ստորաբաժանումից եւս 3 հոգի, ինչպես նաեւ Կադաստրի պետական կոմիտեի գրանցման վարչության տեղեկատվության համակարգման բաժնի պետ Արմեն Զաքարյանը:

Հետախուզվողների թվում էին Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի աշխատակազմի հետազոտությունների եւ կիրարկման վարչության պետի տեղակալ Կարեն Հայրապետյանը եւ Կենտրոնի ավագանու անդամ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը:

Դեռևս չհաջողվեց պարզել հետախուզվողները կրել են իրենց պատիժը, թե ջրից չոր են դուրս են գալիս, համենայն դեպք պետք է նշել, որ այդ հանցանքների համար պատիժ է հասնում նվազագույնը 9 տարի ժամկետով:

Վերջինիս անունը հնչեց նաև երեկ, երբ Երևանի ավագանու նիստի ժամանակ ընդհարում եղավ «Ելք» խմբակցության անդամների հետ, երբ Անահիտ Բախշյանին դիմել էր «արա»-ով:




Լրահոս