Արտաշատի ծննդատան շենքը վաճառվում է

Արտաշատի ծննդատան շենքը վաճառվում է

ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել Արարատի մարզի Արտաշատի ծննդատան շենքը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս շենքը 2011 թվականից չի շահագործվում, հետեւաբար շենքը չի պահպանվում:

Ինչի հետեւանքով այն քայքայվում է` հանվել են շենքի դռները եւ պատուհանները: Շենքը վաճառվում է ավելի քան 96 մլն դրամով: