ՖՈՏՈ. Խոշոր վթար Մաշտոցի պողոտայում. կան վիրավորներ, երթևեկությունը կաթվածահար է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Մաշտոցի պողոտայում՝ թունելի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 MT 920 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 CR 697 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

ՃՈ-ն պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վթարի արդյունքում ավտոճանապարհի այդ հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել:




Լրահոս