Հարց քաղաքացիներից` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն ի՞նչ արտոնություններ ունեն

Հարց քաղաքացիներից` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն ի՞նչ արտոնություններ ունեն

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն ի՞նչ արտոնություններ ունեն:

Լենա Հակոբյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն ունեն բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու (այդ թվում՝ դեղորայք), պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթեւեկելու հնարավորություն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանում վետերանների թիվը 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ եղել է 624: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվն ամենաշատը Երեւանում է՝ 250, իսկ մարզերից ամենաշատ թվով վետերաններ բնակվում են Շիրակում՝ 57, Լոռիում՝ 53, ապա Սյունիքում՝ 46, Գեղարքունիքում՝ 45, Տավուշում՝ 43, Կոտայքում՝ 40, Արարատում՝ 33, Արմավիրում՝ 30, Արագածոտնում՝ 16 եւ Վայոց ձորում՝ 11:

Պարգեւավճար ստանալու իրավունք ունեն 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձինք՝ 32 հազար դրամի, 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձինք՝ 28 հազար դրամի, իսկ 3-րդ խմբի հաշմանդամ դարձած անձինք՝ 23 հազար դրամի չափերով: Համաձայն վիճակագրության՝ ամեն ամիս կյանքից հեռանում է 30-45 վետերան: