«Բռնատիրական բանտում հայտնված մարդը կորցնում է կամքի ազատությունը». ինչ նամակ է գրել Լապշինը իրեն բանտ նետած Ալիևին

«Բռնատիրական բանտում հայտնված մարդը կորցնում է կամքի ազատությունը». ինչ նամակ է գրել Լապշինը իրեն բանտ նետած Ալիևին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհակալություն հայտնել ներման շնորհման համար` նշելով, թե արդեն գիտի` ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը:

«Այսօր ես տեղեկացա, որ Դուք ստորագրել եք իմ ներման դիմումը: Ես անսահման շնորհակալ եմ Ձեզ: Հիմա ես ստացա ապացույցներն այն բանի, որ Ադրբեջանն է Ղարաբաղի իրական տերը: Ես հուսով եմ, որ Ղարաբաղի հարցը կլուծվի ի օգուտ Ադրբեջանի»,- ասվում է Լապիշինի նամակում, որը հրապարակել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Լապշինի նամակին, ասել է. «Բռնատիրական բանտում հայտնված մարդը կորցնում է կամքի ազատությունը։ Երբեմն՝ ընդմիշտ։ Սատանան գիտի, թե ինչ արատավորող տեսագրություններ են «ստեղծվում» ու պահվում։ Ուստի, երևի բարոյական չէ բռնատիրական բանտի զոհին մեղադրել ստորագրած ինչ-որ «ղազագրերի» կամ հայտնած ինչ-որ մտքերի համար»։