«Երեւան» առևտրի կենտրոն տեղափոխված ֆիրդուսցիները հայտնվել են այլ խնդրի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆիրդուս» տոնավաճառի այն առեւտրականները, որոնք տեղափոխվել են «Երեւան» առեւտրի կենտրոն, հայտնվել են այլ խնդրի առաջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք դժգոհեցին` պատմելով, որ մինչեւ այնտեղ տեղափոխվելը իրենց քաղաքապետարանը նախապես խոստացել էր, որ տաղավարի մեկ քառակուսի մետրի համար վճարելու են 500 դրամ:

Սակայն արդեն մի քանի օր է, ինչ տոնավաճառի տնօրինությունը առեւտրականներին զգուշացնում է, որ 2018 թվականին պայմանները փոխվելու են: Առեւտրականների պատմելով՝ իրենց զգուշացրել են, որ փետրվարից իրենք տաղավարի մեկ քառակուսի մետրի դիմաց 500 դրամի փոխարեն վճարելու են 4000 դրամ:




Լրահոս