Գերատեսչություններում կատարվող խնայողությունները արդեն թողնում են իրենց բացասական հետեւանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2016 թվականին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր բոլոր գերատեսչություններին խնայողությունների գնալ: Ու շատ գերատեսչություններում կատարվող խնայողությունները արդեն թողնում են իրենց բացասական հետեւանքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս խնայողություների արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության մի շարք աշխատողներ իրենց հաշվին պետք է գործուղման մեկնեն ՀՀ մարզեր, որն էլ նրանց մոտ դժգոհության ալիք է բարձրացրել:

Ըստ տարածված լուրերի՝ նրանցից շատերը կա՛մ չեն կարողանում գնալ, կա՛մ պարզապես ինչ-ինչ պատճառներ առաջ քաշելով՝ հրաժարվում են գործուղման մեկնելուց:




Լրահոս