Հրազդանում հանցավոր խումբը չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել. ինչ էին ծրագրել նրանք

Հրազդանում հանցավոր խումբը չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել. ինչ էին ծրագրել նրանք

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, մեկնարկել է գողության գործի դատական քննությունը:

Մասնավորապես, ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ նախաքննական եզրակացությունից, Հրազդան ք.Մ/կ թաղամասի բնակարաններից մեկում դարանակալած ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են Արտավազդ Տիգրանյանին և նրա հանցակցին` Ս. Բոզինյանին, ովքեր փորձում էին բնակարանից գողություն կատարել:

Ըստ երևույթին` հանցավոր զույգի մտադրության մասին իրավապահներն ավելի վաղ են իմացել և դեպքը կանխել են տաք հետքերով:

Այսպիսով, վերը նշված անձանց մեղադրանք է առաջադրվել գողության փորձի հատկանիշներով: