Քաղաքական դատավարությունների պատասխանատուն Մնացական Մարտիրոսյանն է. «Ծռերի» գործով նոր դատավորը Շիրակից կգործուղվի. «Հրապարակ»

Քաղաքական դատավարությունների պատասխանատուն Մնացական Մարտիրոսյանն է. «Ծռերի» գործով նոր դատավորը Շիրակից կգործուղվի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին ընթացող 2 քաղաքական դատավարությունների պատասխանատվությունը՝ «Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի գործերով, դրված է Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վրա։ Նա համակարգի «վետերաններից» է եւ քաղաքական դատավարություններ վարելիս արդարացրել է իշխանության հույսերը։ Այժմ նա առցանց ռեժիմով ցուցումներ է տալիս դատավորներին։

Եվ եթե Սեֆիլյանի գործը քննող Տաթեւիկ Գրիգորյանից դժգոհ չէ, հատկապես, որ նա մինչեւ դատավոր դառնալն իր օգնականն է եղել, ապա Արտուշ Գաբրիելյանից դժգոհ են, ուստի հնարավոր է նրան փոխարինեն։ Դատական վերնախավը քննարկում է «ծռերի» գործը կիսելու տարբերակը՝ մի մասը կքննվի էրեբունու դատարանում, մյուսը՝ Շենգավիթում:

Դա կպատճառաբանեն դատավորների ծանրաբեռնվածությամբ, Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանին կգործուղեն Էրեբունու դատարան։ Մի դատավորի էլ Շիրակի մարզից կգործուղեն՝ «ծռերի» գործը քննելու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: