Գորիսի նախկին քաղաքապետը նեղացել-գնացել է. «Ժամանակ»

Գորիսի նախկին քաղաքապետը նեղացել-գնացել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գորիսի արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը նախօրեին ավագանիի նիստը վարելուց անմիջապես հետո շատ արագ հավաքել է իրերը և առանց որևէ մեկի հետ շփվելու՝ հեռացել քաղաքապետարանի շենքից: Նիստի ժամանակ ավագանիի 15 անդամներից 13-ը հաստատել են քաղաքապետի հրաժարականի դիմումը:

Դեմ է արտահայտվել միայն երկու անդամ, ովքեր արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի ազգականներն են՝ քրոջ երեխաները: Ավագանիի կողմից քաղաքապետի հրաժարականի դիմումն ընդունելուց հետո այն ուղարկվել է մարզպետարան, և, թերևս, կառավարության այսօրվա նիստում քաղաքապետի հրաժարականը կհաստատի վարչապետը, որից հետո կնշանակվեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Գորիսի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ադունցը շատ նեղացած է հեռացել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: