ԵՏՄ-ից դուրս գանք, որ ո՞ւր մտնենք. Խոսրով Հարությունյան. «Փաստ»

ԵՏՄ-ից դուրս գանք, որ ո՞ւր մտնենք. Խոսրով Հարությունյան. «Փաստ»

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը սեպտեմբերի 11–ին ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու օրինագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց: «Ելք»–ի նախաձեռնության վերաբերյալ այս օրերին քաղաքական տարբեր հարթակներում քննարկումներ են ծավալվում:

ՀՀԿ–ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի ողջունում «Ելք»–ի նախաձեռնությունը: «Դիրքորոշումս բացասական է: Այն բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասել է Խոսրով Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը շեշտել է, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցն օրակարգ բերելու անհրաժեշտությունը չկար:

«ԵՏՄ-ից դուրս գանք, որ ո՞ւր մտնենք: Ուղղակի օդում մնա՞նք: Նրանք, որոնք հաճախ որպես արևմտյան ուղղության ջատագովներ են ներկայանում, մի պարզ հարցի չեն պատասխանում. իսկ Եվրամիությունը պատրա՞ստ է ընդունել իր կառույցի մեջ: Իհարկե՝ ոչ: Փոխարենը՝ մնալով ԵՏՄ-ի մեջ, օգտվելով այդ շուկայի մեծ հնարավորություններից, ինտեգրացիոն կարողություններից, մենք զուգահեռ ի հեճուկս շատ շատերի խորացրեցինք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Արդյունքում նոյեմբերին ԵՄ-ի հետ կստորագրենք արտաքին առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի նոր ադապտացված տարբերակը, ինչը նոր հնարավորություններ կտա Հայաստանին»,- ընդգծել է պատգամավորը:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: