Վերնիսաժի կրակոցների գործով ականատեսները հարցաքննվում են

Վերնիսաժի կրակոցների գործով ականատեսները հարցաքննվում են

ArmLur.am-ն արդեն հայտնել էր Վերնիսաժում տիրող իրավիճակի մասին: Ինչպես հայտնի է՝ հնչել էին կրակոցներ, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ:

Քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում մի կին նշեց, որ իր 17-ամյա որդուն ոստիկանները հարցաքննում են, քանի որ վերջինս ականատես է եղել միջադեպին:

Կինը մեզ հետ զրույցում նշեց, թե փորձում է հասկանալ՝  ինչու են ոստիկաններն իր որդուն տարել հարցաքննության, քանի որ բազմաթիվ այլ ականատեսներ ևս կան: